ժողովուրդ ինձ մի հատ խորհուրդ տվեք վաղը կյանքումս առաջին անգամ հանդիպելու եմ իսկական հորս, ով 20 տարի ոչ մի ձևով ինձնով չի հետաքրքրվել. Ու հիմա չգիտեմ ինձ ոնց պետք ա պահեմ, ինչ պետք ա ասեմ

ժողովուրդ ինձ մի հատ խորհուրդ տվեք վաղը կյանքիս ամենապատասխանատու օրերից մեկն ա: Վաղը կյանքումս առաջին անգամ հանդիպելու եմ իսկական հորս: Էն մարդուն ով ինձ 20 տարի ոչ մի անգամ չի զանգել չի տեսել ու ինձնով չի հետաքրքրվել: Հիմա չգիտես ինչի հիշել ա որ պապայա ու անընդհատ փորձում ա հետս հանդիպումներ փնտրի:

Ես ոչ մի ցանկություն չունեմ իրա հետ հանդիպելու բայց մամաս խնդրեց որ գոնե մի անգամ տեսնեմ իրան ու լսեմ, ի վերջո իմ հերն ա: Գոնե պետք ա դեմքով ճանաչեմ: Բայց միևնույն ա ոչ մի ձևով չեմ ներելու իրան իրա անտարբերությոան ու անպատասխանատվության համար: Գիտեք թե ինչքան դժվար ա առանց հոր մեծանալը: Հիմա ինձ խորհուրդ տվեք ոնց ինձ պահեմ ինչ անեմ, ոնց ամբոջ զայրույթս արտահայտեմ որ հանգստանամ ու չգիտեմ ինձ ոնց պետք ա պահեմ: Չեմ հասկանում ինքը ոնց ա նայելու իմ աչքերի մեջ ու ոնց ա արդարանալու:

Опубликовано в