Կիսուրս գնացել էր ծնունդ: Ընկերուհի ունի մի հատ հեչ չեմ սիրում դրան, գնացել էր դրա ծնունդին: Կանանցով էին մենակ լինելու: Կեսրարիցս մի շաբաթ առաջ փող ուզեց, որ գնա իրան սիրուն շոր առնի խնունդի համար: Գնացել էր եկել էր ու սկի ինձ ցույց չէր էլ տվել առած շորը: Հիմա ծնունդի օրնա, հագած կապած պատրաստվելա, որ կեսրարս գա տանի էտ ռեստորանը: Որ չտեսա ինչ շոր ա հագել, չեմ կարա ասեմ ինչ մտածեցի: Համենայնդեպս, ես որ իրանից էդքան ջահել եմ ինձ երբեք թույլ չէի տա
տենց շոր հագնեմ մի հատ էլ տնից դուրս գամ: Սկի ամուսինս տեսներր, պատկերացնում եմ հետս ինչ էր լինելու: Կեսրսրաս հլը չէր մտել տուն ես արդեն պատկերացնում էին ինչ ա կատարվելու ու փշերի վրա սպասում էի լարված, որ հեսա լուրջ վեճա լինելու: Կեսրարս, որ մտավ ու տեսավ կնոջն էտ շորով ասեց՝ աղջի, դու սենց ֆիգուրա ունես, խաբար չենք հա, ջահելացել ես, սիրունացել, կարողա ծնունդ չգնաս իրար հետ տեղ գնանք: Ու ծիծաղում էր: Բերանս բաց էր մնացել զարմանքից, որ կեսրարիս դուրն եկել էր կնոջ հագածը ու կոմպլիմենտներ էր անում: Տենց շշմած էլ մնացի: