Լյուսին թողեց իր երեխային սկեսուրի մոտ ու երկրորդ անգամ ամուսնացավ. ահա թե ինչ տեղի ունեցավ հետո

Լյուսին ամուսնացել էր 2 տարի առաջ Վլադիմիրի հետ: Նրանք ապրում էին Վլադիմիրի մայրիկի՝ տիկին Ռուզանի հետ: Ամուսնությունից մեկ տարի անց դժբախտ պատահար տեղի ունեցավ նրանց ընտանիքում: Վլադիմիրը վթարի ենթարկվեց ու կյանքից հեռացավ, իսկ մեկ ամսից պետք է ծնվեր նրանց որդին:

Լյուսիի համար բավականին ծանր շրջան էր. մեկ ամիս անց ծնվեց նրա որդին՝ Ալեքը: Իսկ արդեն ամիսներ անց նրա կյանքում հայտնվեց մի տղամարդ, ով սիրում էր Լյուսիին ու ամեն բան անում էր, որ աղջիկը կարողանա այդ բարդ փուլը հաղթահարի:

Որոշ ժամանակ անց տղան ամուսնության առաջարկություն արեց աղջկան, բայց մի պայման դրեց նրա առաջ, որ իրար հետ կապրեն այն դեպքում, եթե Լյուսին թողնի երեխային և միայնակ տեղափոխվի իր մոտ: Լյուսին համաձանեց այդ տարբերակին ու թողնելով երեխային սկեսուրի՝ տիկին Ռուզանի մոտ հեռացավ:

Անցան տարիներ, տիկին Ռուզանը բավականին դժվարությամբ մեծացրեց Ալեքին, ով արդեն ավարտել էր դպրոցը և ընդունվել էր համալսարան: Այս ընթացքում Լյուսին ընդահնրապես չէր հետաքրքվել Ալեքով: Նա երկու երեխա էր ունեցել և իր նոր ընտանիքի հետ էր ապրում՝ մոռանալով Ալեքի մասին:

Տիկին Ռուզանը ամեն բան պատմել էր Ալեքին, իսկ տղան որոշեց, որ պետք է հանդիպի մորը ու ասի այն, ինչ մտածում է նրա մասին: Ալեքը գտավ Լյուսիի տունը, թակեց դուռը ու երբ տեսավ Լյուսինն , հարցրեց՝ չես ճանաչում չէ՞ ինձ, Ալեքն եմ, ում դու լույս աշխարհ ես բերել, հետո միայնակ թողնելով հեռացել: Հա, դու հիմա ունես քո ընտանիքը, բայց ես քեզ գտել եմ, որ ասեմ՝ շնորհակալ եմ, որ ինձ լույս աշխարհ ես բերել, բայց ես քեզ երբեք չեմ ների ինձ ստորաբար թողնելու ու հեռանալու համար: Գնա, շարունակիր երջանիկ ապրել քո ընտանիքի հետ, իսկ ես կշարունակեմ ապրել իմ կյանքով: Մնաս բարով:

Լյուսիի աչքերից սկսեցին հոսել արցունքները ու այս հանդիպումից հետո նա այդպես էլ այլևս չկարողացավ գտնեել իր հոգու ու մտքի հանգստությունը, իսկ Ալեքը այդպես էլ չներեց մորը:http://wompos.ru/lyusin-toxec-ir-erexayin-skesuri-mot-u-erkrord-angam-amusnacav/

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*