Տատիս ու պապիս սերն արդեն իրոք գռեհիկ ա․ Տարիքն առած մարդ են, չե՞ն հասկանում, որ սիրուն բան չեն անում, ամեն ինչն էլ հասկանում ենք

Գիտեմ, հիմա սկսելու եք ինձ մեղադրել, ասել, որ չեմ գնահատում իրական սերը, որ խոսում եմ իմ հարազատներից, բայց, անկեղծ ասեմ, արդեն համբերությանս բաժակը լցվել է։

Ամեն բանն իր չափ ու սահմանն ունի և գեղեցիկ է հենց այդ չափի ու սահմանի մեջ, իսկ երբ ինչ- որ բաներ հատուկ են պատշաճության սահմանը, վերածվում գռեհկության, այլևս հնարավոր չի լինում լռել ու չբարձրաձայնել։

Այդ դեպքերից է նաև պապիս ու տատիս սերը, որն անցել է բոլոր սահմանները։ Ես, իհարկե, հասկանում եմ և նախանձով եմ նայում այդ սիրուն, քանի որ ամենքը չէ, որ ջերմ զգացմունքներ են ունենում միմյանց հանդեպ տարիներ շարունակ։ Բայց էդպես էլ չի կարելի։ Մարդկանց ներկայությամբ գրկախառնվել, համբուրել իրար՝ դա արդեն չափից դուրս է։

Չեմ կարող նկարարել, թե որքան անհարմար իրավիճակներ են ստեղծվում այդ պատճառով, միայն մի բան կասեմ՝ սերը ձևերի մեջ չէ, կարելի է առանց գռեհկության էլ այն ցույց տալ