Ես ջահել կին եմ, հիմա ինչ մեղք ունեմ, որ 16 տարեկանում փախա ամուսնուս հետ: Կարևորը շատ երջանիկ ենք ապրում մինչև օրս: Արդեն մի տարիա տղես էլ ա ամուսնացել: Միշտ ասում էի, ինչ լավա ջահել տատիկ եմ լինելու, որ թոռ ունենամ: Մեկ էլ էս վերջերս լրիվ պատահական, հարսս անականկալ ձևով ասումա, որ հղիա ու շատ ուրախանում ենք դրանից:
ՈՒ շատ պատահական մի քանի օր հետո ես եմ իմանում, որ հղի եմ: Ուրախությանս չափ չկար, որովհետև տղուցս հետո 2-րդ երեխա չէինք կարողանում ունենայինք ինչ էլ որ արեցինք ու մեկ էլ Աստված սենց նվերա անում: Ահավոր ուրախացել էի: Հարսիս հետ որոշեցինք, որ տնեցիքին անակնկալ կանենք ու իմ լուրն էլ կհայտնենք:
Ասեցինք, բայց ուրախանալու տեղը հակառակն եղավ: Սկեսուրս էլ ասեց, այ խելառ բան ես գտել ուրախանալու, հեսա թոռ ես ունենում դու քո հղիությունից ես ուրախանում: Սաղ կողուկուշտը ինչ են մտածելու: Փոխանակ ոչ մեկի չասես, մի հատ էլ անականկալ ես կազմակերպում: Հարսս էլ ինձ պաշտպանեց, ասեց՝ այ տատի, ինչ ես խոսում, Աստված մի բան, որ անումա էտ ոչ մեկի գործը չի, որ մի հատ էլ խոսանք: ուրախացեք, որ սենց ուրախությունա տանը լինելու, ոչ թե տխրեք, տխրելու առիթ ցավոք սրտի մեր երկրում շատ կա: Հարսիս ասածի վրա ամուսինս ու տղես էլ ուրախ բաներ ասեցին ու ամեն բան տեղն ընկավ