Ախպերս երեկ իրա սիրած աղջկան փախցրել ա, իմանաք՝ գիշերը ինչ էր կատարվում մեր տանը, էտ աղջկա հերը գիտեք ինչ արեց մեր տան մեջ

Ախպերս մի տարուց ավել կլինի սիրում ա մի աղջկա, ում ծնողները չեն համաձայնվում, որ ախպերս իրանց աղջկա հետ ամուսնանա։ Ախպերս էնքան պայքարեց, բայց ոչ մի լեզու չկարողացավ գտնել էտ մարդկանց հետ։ Աղջիկը սիրում էր ախպորս, բայց վախենում էր ծնողներից չէր ուզում դեմ դուրս գալ նրանց։ Շատ էր գալիս մեր տուն, բայց թաքուն, մերոնց ասում էր կլինի ծնողներիս չասեք, որ եկել եմ ձեր տուն։

Մայրս մի քանի անգամ զանգեց մեր հարսի մորը, խնդրեց, բացատրեց, որ երեխեքը իրար սիրում են, թող ամուսնանան, բախտավոր լինեն։ Բայց աղջկա ծնողները համառորեն մերժում էին։ Ասում էին մեր աղջկան հարուստ տղու հետ պետք ա ամուսնացնենք։

Ախպերս էլ չէր դիմանում, տառապում էր, մտածում էր մի օր ծնողները զոռով իրանց աղջկան կտան մի տղու ու ինքը չի կարանա ոչինչ անել։ Երեկ իմացանք, որ ախպերս էտ աղջկան փախցրել ա։ Կարծում եմ, աղջիկը դեմ չի եղել, բայց ախպերս ամեն բան իր վրա վերցրեց։

Էտ աղջկա ծնողները երեկ մեր դռները ջարդում էին, մեզ ասեցին ոստիկանություն են դիմել, բայց աղջիկը գնացել էր ոստիկանություն ու ասել, որ ամեն բան իր համաձայնությամբ ա եղել։ Հիացած եմ էտ աղջկա խիզախությամբ, իսկապես համոզվեցի, որ ինքը շատա սիրում ախպորս։