Ժողովուրդ, ուզում եմ հասկանամ այ էս մտածելակերպի իմաստը. մի հատ երևանցի լակոտ ա ընկած հետևիցս, գիտեք ինձ ինչ ա ասում, գյուղացի աղջիկ ես, գիտեմ ձեր ուշկը գնում ա քաղաքի համար ու մեկ ա մի օր գիրկս ես ընկնելու ստեղ մնալու համար. Տեսեք թե ոնց եմ դրա պորտը տեղը դրել.

Ուսանողուհի եմ սովորում եմ ԵՊՀ-ում երկրորդ կուրսում եմ սովորում մի հատ երևանցի լակոտ ա ընկած հետևիցս, ինչքան չորում եմ չի հասկանում, ոնց որ տիզ լինի: Էս քաղաքի տղաները չեմ հասկանում ինչի են աղջիկներին մենակ իրանց հաճույքը բավարարելու առարկա համարում: Ոնց որ բացարձակ ինքնասիրություն չունենան:

Գիտեք ինձ ինչ ա ասում, թե բա գյուղացի աղջիկ ես, գիտեմ ձեր ուշկը գնում ա քաղաքի համար, քեզ պատճառ ա պետք որ տեղափոխվես քաղաք ապրելու ու էսպես թե էնպես մեկ ա մի օր գիրկս ես ընկնելու. Պատկերացնում եք դրա լպիռշության աստիճանը, փոխանակ էս պետության վիճակը տեսնելով մի քիչ լրջանան, իրանց տարիքի հարյուրավոր տղաներ զոհվեցին իրանց համար, որ իրանք էդ ձևի ռեպլիկներ անեն:

Ես էլ մի հատ նենց ապտակեցի որ ամբողջ կյանքը աչքի դեմով անցավ, ասցի որ մեր գյուղի տղաները ամեն մեկը մի հատ տան տղամարդ ա ոչ թե իրա նման փսլնքոտ. Դե թող փորձվի մի անգամ էլ ինձ մոտեն ա արդեն ոստիկանություն կդիմեմ.