Գործի էի գնացել: Հերթափոխս ուշ վերջացրի էս անգամ ու ժամը ահագին ուշ էր: Նստեցի ավտոբուս ու էնքան ուշ էր, որ մենակ ես էի մնացել ավտոբուսի մեջ: Մի քանի կանգառ առաջ բոլ;որը իջան, մնացի մենակ: Իահրկե առաջին անգամ չէր, որ մենակ էի մնում տրանսպորտի մեջ: իմ կանգառը վերջիննա ու շատա եղել, որ մենակ լինեմ:
Վարորդը ջահել տղա էր ու, որ տեսավ մենակ եմ գիտեք ինձ ինչ առաջարկեց: Իմ կանգառում ես իջնում եմ ու ահագին քայլում եմ դեպի մեր փողոց: Էս վարորդը հարցրեց, որ մաս եմ գնում, ասեցի, ասեց քուրիկ ջան մեկա վերջին ռեյսս էր, գծից հելնելու եմ, մեքենան տանեմ ավտոտնակ, արի քեզ քո փողոց մինչև տանեմ էս մթին մենակդ չգնաս: Ես էլ հանգիստ կլինեմ, որ նորմալ տուն եմ հասցրել վերջին մարդուն:
Նենց անակնկալի եկա իրա ասածից ու ահավոր հաճելի էր, որ ինձ տենց բան առաջարկեց, ես էլ ճիշտն ասած ասեցի՝ կարիք չկա նեղության ես կգնամ, պնդեց ես էլ ասեցի որ քշի տանի հասցնի տեղ: Տենց հանգիստ եկա տուն ու էտ օրը ծանր աշխատանքիօց հետո համարեցի ստացված ու հաճելի օր: