Մեր հարսանիքի օրը պապաս էնքան էր խմել, դաձել էր չուլ. հելավ հլը ինչ կենաց ասեց, որ ես թողել, լացելով դուրս եմ էկել զալից

Մեր հարսանիքին շատ երկար էինք սպասել, ամեն բան հրաշալի էր անցնում մինչև էն պահը, երբ որ պապաս խմեց ու դարձավ չուլ: Էտ մեր առիթն էր ու պապաս էլ էնքան զգոն պետք ա լիներ, ուշադիր, բայց փաստացի հենց ինքը արաղի շիշը տենում ա, ոտքերը թուլանում են ու հենց ինքն էլ ամեն բան փչացրեց:

Խմել էր ինչքան կարար հերիք չէր, մի բան էլ միկրաֆոնը վերցրեց, նենց բաներ ասեց, որ ամոթից չգիտեի, թե գլուխս որտեղ մտցնեի:

Ասում էր՝ ինչ լավ ա, որ ձեր տղեն ամուսնացավ մեր աղջկա հետ, թե չէ արդեն չգիտեինք ինչ անեինք: Ուզող չուներ նորմալ, մենք էլ ասում էինք, որ հայ հայ ա տունը կմնա հեսա: Հիմա ես ահավոր ուրախ եմ, որ տանում եք աղջկաս, թող երջանիկ լինեն:

Վայ սաղ ինձ էին նայում շշմած, ես էլ թողել եմ լացելով զալից դուրս եմ էկել: Աչքիս էլ ոչ մի բան չէր գալիս: