Խնամիս շատ է սիրում իր քիթը մտցնել իմ ու իմ ընտանիքի կյանք։ Միաժամանակ նա նաև չի սիրում խնամել ինքն իրեն, ու դա այնպես է ներկայացնում, որ ամենքս ուզում ենք պարզապես առանց սանրվելու տանից դուրս գալ, կարծես թե մի շատ լավ բան է։
Բայց դա դեռ մենը չէ, քանի որ վերջին հաշվով ինչ ուզում է , այն էլ թող անի, նրա մասին ու հետ խոսող էլ չկա։ Բանն այն է, որ նա իր ողջ կյանքն անց է կացնում ինձ նախանձելով։ Կենտրոնացել է վրաս, ասես ուզում է մի ինչ-որ սխալ գտնել իմ արարքների մեջ։
Հերթական անգամ էլ լսեցի, թե ինչպես է հարսիս՝ իր աղջկան տրամադրում իմ դեմ՝ ասլեով․
-Գիտես, եթե էդպես շպարվում, հարդարվում է, ուրեմն՝ հաստատ սիրած ունի։
Մեկն ասի՝ տիկին ջան, դասախոս մարդ եմ, երիտասարդների առաջ չսանրված ու չշպարված ինչպե՞ս հանդես գամ։ Անշնորհքը գոնե սանրվի, նոր ուրիշների մասին սխալ ենթադրություններ անի։