Տարիներ առաջ, երբ ծնվեց մեր այդքան շատ սպասված առաջնեկը, ամուսինս հենց նույն օրն ինձ ու էրեխուս թողեց հիվանդանոցում մենակ ու հեռացավ մեզնից:
Պատճառն այն էր, որ էրեխեն սրտի լուրջ արատով էր ծնվել ու բժիշկները գրեթե հույս չէին տալիս, որ կապրի: Ամուսինս համոզում էր, որ էրեխուն թողնենք հիվանդանոցում ու մենք գնանք, բայց ես չհամաձայնվեցի, իսկ ինքն էլ ուղղակի որոշեց թողնել ու գնալ:
Ահավոր մեծ դժվարությամբ ես պահեցի ու մեծացրեցի էրեխուն, ծանր վիրահատություն տարանք: Բարեբախտաբար ամեն բան լավ անցավ ու հիմա տղաս լիարժեք առողջ ա:
Էրեկ էլ այգում քայլում էինք ու պատահաբար հանդիպեցի իրան: Բոմժ էր դարձել, աղբամանի մոտ ընգած էր, մեզ էլ տեսավ, աչքերը լցրեց, բայց դե ոչ մոտեցա իրան, ոչ էլ, տղաս ձեռքիցս քաշեց, գնացինք:
Չգիտեմ ինչ ա էղել, ինչի ա էտ օրն ընգել, բայց ես կյանքումիրան չեմ ների էն ամենի համար, ինչ ինքն արեց մեր հետ: