Կոպենհագենի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Սպանվածների թվում են 17-ամյա դանիացի երկու պատանի և Դանիայում բնակվող 47-ամյա Ռուսաստանի քաղաքացի։ 4 մարդ վիրավորվել է՝ երկուսը Դանիայի, մյուս երկուսը Շվեդիայի քաղաքացիներ: Ավելի վաղ ոստիկանության պետ Սյորեն Թոմասսենը
հայտնել էր, որ կրակոցների հետևանքով մի քանի մարդ է զոհվել՝ չնշելով զոհերի ճշգրիտ թիվը։ Կասկածյալը 22-ամյա դանիացի է, սպանության շարժառիթներն առայժմ անհայտ են։ Միաժամանակ, իրավապահները չեն բացառում կատարվածի ահաբեկչական բնույթը։