Նախ ասենք, որ օրերս՝ Ласковый май խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել էր, որ երգիչ Յուրի Շատունովի մահվան մեղավորը Ստավրոպոլի դատարանի դատավոր Սվետլանա Լունինան է`
«Նա կեղծ դատավոր է, որն անօրինական կերպով որոշում է կայացրել հօգուտ Յուրիի, դրանով իսկ խրախուսելով նրան և մոլորեցնելով, որ նա ունի որոշ իրավունքներ»,- գրել էր Ռազինը իր բլոգում`
Նրա խոսքով՝ դատավորը միտումնավոր ուրիշի ունեցվածքը փոխանցեց Յուրի Շատունովին, ինչն էլ լուրջ հուզական պոռթկում էր առաջացրել արտիստի մոտ՝ բարդ հյուրախաղերի ժամանակացույցի ֆոնին`
Պրոդյուսերի կարծիքով, դա կարող էր ազդել Շատունովի վիճակի կտրուկ վատթարացման վրա`
Իր հերթին, Յուրի Շատունովի տնօրեն Արկադի Կուդրյաշովն արձագանքել է Ռազինի հայտարարություններին՝ նշելով, որ հենց պրոդյուսերն է երգչին սրտի կաթվածի հասցրել`
Բացի այդ կային նաև տեղեկություններ, որ հենց Ռազինն է թունավորել Յուրիին՝
Հաղորդվում է, որ քիչ առաջ՝ ՌԴ մայրաքաղաքում, ծեծի է ենթարկվել Ռազինը՝ վրեժխնդրության պատճառով՝ ու տեղափոխվել հիվանդանոց՝
Նշվում է, որ պրոդյուսերին այդ վիճակի մեջ հասցնողների թվում եղել են նաև ազգությամբ հայեր