Իշխանության հետ «կամասուտրայի» բոլոր դիրքերը փորձած Նորիկյանն այլոց է մեղադրո՞ւմ սիրախաղի մեջ
Այստեղ են ասել, չգիտեմ, լամ թե խնդամ, Նորիկյանը ԲՀԿ-ին մեղադրում է իշխանությունների հետ սիրախաղ սկսելու մեջ: Սա ասում է մարդ, ում քաղաքկաան ուժը, որը մեծ հաշվով մարդ-կուսակցություն է, իշխանության հետ «կամասուտրայի» գրեթե բոլոր դիրքերով սիրախաղ է իրականացրել: Սա ասում է մարդ, ով ամեն հարմար առիթով վազում է կառավարություն, որպեսզի հանդիպի իշխանության ներկայացուցիչների հետ:
Ես հասկանում եմ, որ երբ խոսք է գնում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի մասին, Նորիկյանի նմաններն ու քաղաքական դաշտի գերակշիռը մասը սկսում է թերարժեքության բարդույթով տառապել, բայց դե համակերպվեք, Ծառուկյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին օրն է քաղաքականության մեջ, իսկ այդ ընթացքում Նորիկյանի նմանները «պաչկեքով» են եկել, ու անցել: