Հիմա ո՞վ է իշխանության հետ սիրախաղերի մեջ՝ դու, որ ամեն անգամ վազում ես ձեռքսեղմելու, թե՞ ԲՀԿ-ն, որ մեծ հաշվով ընդունել է ժողովրդի ընտրությունը։

Քաղաքական հետագիծ չունեցող ուժի ղեկավարը, որը ԱԺ ընտրություններում 0,031% է ստացել, այն էլ իշախնության հետ իրական սիրախաղերի մեջ լինելու արդյունքում, չունի բարոյական իրավունք մնալ քաղաքական ոլորտում ու պիտակավորել ԲՀԿ-ին, որի անցած ուղին անգամ համեմատել չի կարելի մեկ այլ ուժի հետ։

Ի տարբերություն ձեր ու մնացած այլ ուժերի, ԲՀԿ-ն միշտ գործել է ժողովրդի շահերից ելնելով ու չի ստեղ ժողովրդին հանուն սեփական շահի։

ԲՀԿ-ի նախագահը կարիք չունի սիրախաղերի մեջ մտնել որեւէ ուժի հետ դաշտում մնալու կամ այլ շահ հետապնդելու համար։

Որեւէ իշխանության ԲՀԿ-ի գրպանը գցելու փոխարեն նախ ինքդ դուրս արի այս իշխանության գրպանից։

Այո’ ԲՀԿ-ն ունի պոտենցյալ ու ներուժ դա քննարկման ենթակա չէ, բավական է միայն Ծառուկյանը «ոտքը գետնին խփի», բայց այս իրավիճակը ժողովրդի ընտրությունն է որը հարգում է ԲՀԿ-ն։

Որեւէ կուսակցության վրա ցեխ շպրտելուց առաջ նախ աշխատիր քո անձ կուսակցությունը թիմ դարձնել ու բացի քեզանից գոնե 5 հոգի ունենալ «կուսակցությունումդ»։

Նորա’յր, բոլորիս աչքի առաջ է թե ոնց ես բոլոր միջոցները գործի դնում ամեն անգամ այս իշխանության հետ հանդիպում ունենալու ու Փաշինյանը ձեռքը սեղմելու համար։

Արի կլինի Հռոմի պապից կաթոլիկ թվալ մի փորձիր։

Опубликовано в