Ես շատ ջահել եմ ամուսնացել, ճիշտա ամուսնուս հետ առանձնապաես չէինք շփվել տեսել հավանել էր ու եկել էին ձեռս խնդրելու, բայց բախտիցս չեմ դժգոհում, շատ լավ ու հոգատար ամուսին եմ ունեցել, բայց ափսոս մեր համատեղ կյանքը երկար չտևեց: Ամուսինս մի քանի տարի առաջ է մահացել: 3 երեխեքա ունենք, մեծ աղջիկներս ինձ շատ են օգնում, որ փոքր տղայիս, ում իրենցից 10 տարվա տարբերությամբ էի ունեցել, ամեն ինչով ապահովեի:
Կյանքս իր համար եմ ապրում: Աղջիկներս արդեն ամուսնացել են ու իրանց ընտանիքներն ունեն, միակ երազանքս տղայիս ամուսնացնել էր: Ես ու տղես էլ միասին էինք ապրում ու աշխատում էինք երկուսս էլ: Տղես ծրագրավորողա ու լավ աշխատավարձա ստանում, շատ էր ասում գործից դուրս գամ, բայց ես չէի ուզում, աշխատանքս շատ էի սիրում, համել աշխատանքն օգնումա որ մենակ չզգամ ինձ, շատ լավ ու ջահել կոլեկտիվ ունենք իրենց հետ ես չեմ զգում անգամ որ արդեն տատիկ եմ:
Բայց կյանքս շուռ եկավ տղայիս ամուսնանալուց հետո: Հարսիս շատ էի հավանում, աշխուժ աղջիկ էր էվում, բայց երբ սկսեցինք միասին ապրել չգիտեմ ինչի զգացի, որ նեղվումա ինչա ես ինձ երիտասարդի նման եմ զգում, գեղեցկության սրահ եմ գնում, միշտ խնամված եմ:
Էն օրն էլ իրենց ամուսնության մեկ տարին էր որոշել էի անակնկալ անեի ու երկրից դուրս հանգստի ուղեգրեր էի գնել որ տվեցի ճղեց շպրտեց երեսիս, թե բա խի եմ 3 տոմս վերցրել որ միասին գնանք, ասումա տարիքիցդ ամաչի ինչ մի առաջ ես վազում հանգստանալու, դրա փոխարեն քեզ տուն վարձի գնա առանձին ապրի մեզ էլ հանգիստ թող: Լավա տղես տանը չէր, հիմա վախենում եմ իրեն ասեմ էտ խոսակցության մասին, չգիտեմ ինչ կանի էդքանից հետո: