Նշանվելուց հետո ամուսինս չէր ուզում երկար սպասեինք հարսանիքին ու շատ արագ սկսեցին պատրաստվել: Երբ արդեն հարսանիքի օրը ֆիքսել էին, որոշեցինք նաև մեր մեղրամսի ուղղությունը ընտրել, շատ էինք ուզում Եվրոպա գնալ:
Տալս տուրիստական ընկերությունում էր աշխատում ու ասեց որ ինքը կզբաղվի մեր փաստաթղթերով: Հետո պատճառաբանելով ոոր ժամանակը քիչ է և չենք հասցնի դեսպանատուն մտնել վիզաների համար, առաջարկեց նախատեսած գումարը պահենք և ինքը մեզ Հայաստանի հանգստյան տներից մեկում մի շաբաթյա հանգիստ կնվիրի, իսկ Եվրոպա ավելի ուշ կգնանք:
Ամուսինս չէր ուզում նեղացներ քրոջը ու ուրիշ տուրիստական ընկերության դիմեինք ստիպված համաձայնեցինք ու ամենամեծ խայտառակությունը հենց հարսանիքի օրն էր: Երբ արարողությունից հետո բարեկամները իջան որ մեզ ճանապարհեն, ճամպրուկները մեքենայում էին ուզում էինք մեկնեինք տալս հանկարծ հայտարարեց որ ոչինչ էլ չի առել, քանի որ ինքն ու կիսուրս որոշել են որ մենք հարսանիքից հետո պիտի տուն գնանք և գիշերը տանն անցկացնենք:
Երբ համարյա լացակումաց ասեցի, բայց դու խոստացել էիր բոլոր բարեկամների մոտ գոռալով ասեց էտ ինչ ունես թաքուն պահելու որ գիշերը անպայման ուզում ես ուրիշ տեղ լինես: Ավելի մեծ խայտառակություն ուղղակի չէր կարա լիներ: