Երկար տարիներ ա ինչ գինեկոլոգ եմ ու մեծ համբավ ունեմ ինչպես մեր հիվանդանոցում, էնպես էլ Հայաստանում :
Էրեկ գործի էի, երբ որ աղջկաս տարիքին մի աղջիկ էկավ, որ պետք ա հետազոտվեր: Ներս մտավ, թե չէ, սկսեց իրան ահավոր լկտի ու վատ պահել: Դուռը շրխակցնելով փակեց, ինձ էլ ասեց՝ պրիվետ ձյաձ ծամոնը լռճցնելով ու հեռախոսով բարձր խոսալով:
Սենց զարմացած նայում եմ վրեն, որ իրան կարգի հրավիրի, բայց մեկ ա հնար չկար: Սկսեց լկտի ձվով հեռախոսով խոսալ եսիմ ում հետ ու գոռգոռալ իսկ իմ ներրվերն ուղղակի չհերիքեց: Բռնեցի ձեռքից ու դուրս շպրտեցի սենյակիցս:
Էտ ամենից հետո սկսեց ամբողջ հիվանդանոցում գոռգոռալ, ինձ մեղադրել: Հիմա սաղ հիվանդանոցը էտ դեպքի մասին ա խոսում, բայց ես մեկ ա թքած ունեմ: Ես չեմ պատրաստվում ընդունեմ տենց մարդկանց ու հանդուրժեմ իրանց ներկայությունը:
Ամեն ինչին ի վերջո չափ գոյություն ունի: