Առիթի էինք մարդուս հետ. մի հատ անբարոյական աչքիս առաջ էկավ մարդուս քաշեց, տարավ, որ տանգո պարի հետը. հլը տեսեք ինչ արեցի ես էլ

Առիթի էինք գնացել մարդուս հետ, վերջում էլ մարդս արդեն լավ խմած է, տրամադրությունը հազար էր: Հենց սկզբից մի հատ անբարոյականի էի ֆիքսել, որ աչքը մարդուս վրայից էն կողմ չէր տանում:

Ամեն բան հասավ պիկին առիթի վերջում, երբ որ մարդս խմած էր, էտ անբարոյականն էլ էկավ աչքիս առաջ ձեռքից քաշեց ու տարավ տանգո պարելու: Եռման ջուրը լցրեցին գլխիս, ո՞նց կարան տենան, որ էտ մարդը կնոջ հետ նստած ա, բայց մեկ ա էտ չխանգարի, որ գան, քաշեն ու տանեն մարդուդ կողքիցդ:

Ճիշտ ա ահավոր նեռվայնացած էի ու սաղ ինձ էին նայում, բայց մի կերպ եմ ինձ զսպել, որ կռիվ չանեմ դրա հետ ու մազերը չպռճկեմ:

Հելա տեղիցս գնացի մոտները, մարդուս քաշեցի իմ կողմ, դրան էլ մի կողմ բրդեցի ու ես սկսեցի մարդուս հետ պարել:

Շշմած վրես էր նայում էտ լիրբը, հետո էլ մարդուս քաշեցի, տարա ըտեղից: Հետո ես իհարկե հետը խոսացի, մենք մեր հարցերը պարզաբաեցինք, բայց էտ լրբին չեմ կարում մոռանամ: Ձեռս ճար լիներ դրան կխեղդեի: