Հարսս շատ բացա հագնվում ու շատ լավա զգում իրան դրա համար: Ինչ ասեմ, սիրուն աղջիկա, սիրուն ֆիգուրա ունի, ինչի պիտի չհագնի: Եթե սազումա, լավ էլ թող հագնի, մանավանդ որ չափը չի անցնում ու վուլգար չի: Շատ սիրունա, նայում եմ իրան իմ ջահելությունն եմ հիշում ու նեղվում, որ ոչ հերս էր թողում տենց հագնվեմ, ոչ էլ հետո ամուսինս:
Ասեցի այ տղա չես ամաչում հագածի համար սենց բան ես անում, տրամդրությունը փչացնում ես: Ասեցի՝ ուրեմն դու էտքան անիքնավստահ ես հա, որ կնոջդ արգելում ես կարճ հագնի: Ինչից ես նեղվում, սիրուն աղջիկա տեսքը տեղը մի հատ էլ հո չադրա չի կապելու տնից դուրս գալուց: Ջահել եք վայելեք, դու էլ քեզ լավ զգա որ սենց սիրուն կին ունես, ոչ թե կռիվ արա: Էս խոսքերիցս հետո հարսս լացակումած եկավ թափաթվեց ինձ, տղես էլ ասեց, գնա քեզ կարգի բեր դուրս գանք չուշանանք: