Երեք ախպեր ենք, մամաս մի էրեխա էլ ա ունեցել․ Էս փոքրին նենց ենք սիրում, իսկական հրաշք ա, բայց տեսեք՝ մարդիկ ինչ չար բաներ են ասում

Մենք երբեք չէինք պատկերացնի, որ հասարակությունը էսքան վատ կարձագանքի մարդկանց երջանկությանն ու ուրախությանը։ Երեք եղբայր ենք, տարիքով բավական մեծ ենք արդեն, բայց մայրս ու հայրս որոշել են մի բալիկ էլ ունենալ, քանի որ ֆինանսապես վատ չենք ապրում, և երեխա պահելը մեզ համար այդքան էլ բարդ չէր լինի։

Ուրեմն՝ էդ մեծ տարիքին մայրս մի զավակ էլ ունեցավ՝ էլի որդի։ Հայրենիքին չորս զինվոր են տվել մայրս ու հայրս, բայց նրանց հանդեպ էնքան վատ խոսքեր են հնչում, էնքան քննադատություններ։

Մարդ չգիտի, չի հասկանում, թե էլ ինչ ասի, որ մարդիկ չբամբասեն, դադարեն էդքան չար լինելուց։ Հիմա էլ ասում են, որ էդ տարիքին նոր երեխա ունենալն իմաստ չուներ, որ ամոթ է, մարդիկ վատ բաներ կմտածեն։Բայց երեխան տան լույս է, տան ճրագ, ի՞նչ կա վատ մտածելու, չենք հասկանում։
Մենակ մի բան գիտեմ՝ Աստված տա՝ բոլորիդ տները լցվեն մանկան ճիչով։