Ամուսինս բարեկամներ ունի գկուղում, իրանցից մեկի աղջիկը ամուսնանում էր, մեզ էլ էին հրավիրել։ Ես սկզբից չէի ուզում, բայց ամուսինս ասեց մենակ ոչ մի տեղ չի գնալու։ Էլ սիրուն հագնվեցի պատրաստվեցի, ամուսնուս հետ գնացինք էդ հարսանիքին։ Չէի ասի ինչ որ ճոխ ռեստորան էր, բայց գյուղի համար շատ էլ լավ էր։
Հավաքված էինք, ամուսինս կանգնած էր կողքիս, ասում խոսում ծիծաղում էինք, պարում էինք, լավ ուրախացանք, բայց ընթացքում ամուսինս մի երկու րոպեով դուրս եկավ մաքուր օդին մի հատ ծխի։ Էդ մի քանի րոպեյվա ընթացքում էս գյուղացիք ինձ նենց օրի հասցրին, որ լացելով եմ դուրս եկել։ Ուրեմն ինձ համար կանգնած եմ, սպասում եմ ամուսնուս, կողքից լսում եմ, թե ոնց են բարձրաձայն իմ մասին խոսում, ոնց որ ինադու անեին, որ լսեմ։
Ասում են հլը սրան նայի, քաղաքից եկելա, գիտի ինքնա որ կա, գիտենք ձեր քաղաքները, ով գիտի մինչև պսակվելը քանի հոգու հետա եղել, կարողա սկի հիմա էլա սիրած պահում, հագուկապին նայի, հաստատ։ Էլ չլսեցի, գհուզված գնացի ամուսնուս մոտ, բայց ցուցյ չտվեցի, թե չէ կռիվ կսարքեր։