Առավոտ գիշերով հարևանս մեր տուն էր եկե, կոֆե էի դրե իրար հետ խմում էինք, կիսուրիս ասի հլը բաժակս նայի ուզում եմ իմանամ, թե ինձ ինչ ա սպասվում քո ձեռը․ ընենց պատասխան տվեց աչքերիս բիբերը մեծացան

Մենք լավ հարևաններ ունենք, շատ մոտիկ ենք, վեշնի մեր տուն են գալիս, իրար հետ կոֆե ենք խմում, հաց ենք ուտում։ Էսօր առավոտ գիշերով էլ մեր դեմի հարևանը նորից մեր տուն էր եկե։ Երեխեքին ուղարկել էր դասի, մարդուն գործի, եկել էր որ հետներս կոֆե խմեր։ Կիսուրիս ասի այ կնիկ հլը բաժակս նայի, ուզում եմ իմանամ, թե ինձ ինչ ա սպասվում քո ձեռը։

Ինքն էլ բաժակը վերցրեց, ինչ ասի լավ ա։ Թե բա քեզ երկու օրա մնացել ապրելու, ընենց որ խելոք պահի։ Ասենք գիտեմ, որ կատակ ա անում, բայց մի տեսակ կծողական էր։ Ասում եմ այ կնիկ, որ ես չլինեմ, էտ ոնց ես ապրելու, հազիվ ես եմ քեզ յոլա տանում։ Ինքն էլ թե բա, որ էսքան տարի առանց քեզ ապրել եմ, հետո էլ կդիմանամ, հաստատ գիշերները նորմալ կքնեմ։

Մենք սենց խոսում ենք, հարևանս էլ խնդում ա։ Բայց ասեմ, որ կիսուրս շատ բոց կնիկ ա, մեկ-մեկ ընենց պատասխաններ ա տալիս, որ աչքերիս բիբերը մեծանում են։ Կարելիյա մի երկու բան իրանից սովորել, որ պետք ա գալիս, մենք էլ կօգտագործենք ինչ խոսք։ Ես էլ ասում եմ մարդուս բառապաշարը ինչիյա սենց հարուստ, դու մի ասա լրիվ մոր կտորն ա։