Էս արդեն չորրորդ ամուսնությունս ա, 60 տարեկան եմ, բայց նորից եմ պսակվե: Դե կարում եմ էլի իմ հարցերը լուծեմ, հո զոռով չէ: Տղես մինչև խոպանից եկավ, հարսանիք էլ արի, եկել հասել նորությունը իմացել ա, հիմա շշմած ա, ասում ա չեմ հավատում ականջների, էտ ոնց ես կարում ըտենց ռեակտիվ գործես: Ես էլ չգիտեմ ինչ պատասխան տամ, հո սաղ գաղտնիքներս չեմ բցահայտի:
Հիմի դրել ընենց բան եմ պատմե, որ սկսել ա լուրջ-լուրջ մտածել: Ասում եմ պիտի քեզ ջենտլմենի պես պահես, բանաստեղծություններ սովորես, որ կարենաս աղջիկներին գրավես հետո էլ առաջին հանդիպումների ժամանակ դասականի մեջ լինես: Ինքը սաղ քսեռոքս ա անում, հիշողության մեջ ա պահում, բայց ընենց ա, որ ուղղակի ասում եմ, ես էլ չգիտեմ թե իմ մոտ ոնց ա ստացվում:
Դե երևի էսքան տարիերիս փորձնա մեծ դեր խաղում: Բացի էտ էլ լավ էլ սիրուն սիմպատիշնի տղամարդ եմ, ինչի չեն ուզի իմ հետ լինեն որ, փողն էլ կա ու կա, հեչ չեմ նեղվում: Առանձին տուն էլ ունեմ, ոչ ես եմ տղուս խանգարում, ոչ էլ տղես ինձ: Հլը հակառակը հարսս ուրախանումա, որ իմանում ա նոր կիսուր ունի: Ասումա պարապ չեմ մնա, կշփվեմ հետը, ժամանակս կանցնի: