Սաղին դեմ գնացի ու ամուսնացա հորս տարիքի մարդու հետ, բայց հենց հաջորդ օրը հետ էկա հորս տուն. ամոթս դնեմ մի կողմ ու պատմեմ, իմացեք, թե ինչ կատարվեց էտ մի գիշերվա մեջ

Կապվել էի մի տղամարդու հետ, ով հորս տարիքին էր, ես էլ դե ջահել աղջիկ էի: Երևի կարիք չկա ասելու, թե ինչ դժվարությունների ու կռիվների մեջով եմ անցել, մինչև որ վերջնականապես միասին էղանք:

Ընտանիքս, ընկերնես բոլորը դեմ էին ու երես էին թեքել ինձնից, ասում էին՝ ջահել աղջիկ ես, կործանում ես կյանքդ, չես հասկանում, թե ինչ ես անում, բայց դե ես սիրահարված էի ու գլուխս կորցրել էի: Ով էլ խոսում էր, դառնում էր աչքիս գրողը:

Վերջապես ամուսնացանք, բայց ամենաահավորը իմ համար դեռ նոր պետք ա սկսվեր: Հենց գնացածս օրը իմանում եմ, որ էս մարդն իրականում ամուսնացած ա ու էրեխեք ունի, մինչդեռ ինձ խաբել ու ասել էր, որ երբեք ամուսնացած չի էղել ու ես առաջին մարդն եմ, ում հետ լուրջ հարաբերություններ ա սկսել:

Հենց հաջորդ օրը հետ եմ էկել, ասել եմ բոլորին, որ խաբել ա ինձ, բայց հիմա ինձ ահավոր եմ զգում: Մի կողմիք բոլորի արհամարանքնա, մյուս կողմից էլ իմ կոտրված սիրտը, էն անտանելի զգացողությունը, որ ինձ հիմարի տեղ են դրել ու խաբել:

Չգիտեմ, թե ոնց եմ հիմա ապրելու, աչքիս էլ ոչ մի բան չի գալիս: