Էս տղես գնացե մի հատ գյուղացի աղջկա հետևից ա ընկե, էլ չի ասում որ էտ աղջիկը մեզ համապատասխան չէ, մենք բարձր մարդիկ ենք․ էտ երեխեն երեկ մեր տուն էր եկե, իրան ընենց զուսպ ու հավաք պահեց, որ շշմել էի․ հիմի տարակուսանքի մեջ եմ

Մի հատ սիրուն, բողով բուսաթով տղա ունեմ։ Աղջկաս ամուսնացրել եմ, հարուստ ընտանիք ա գնացե, մնացել ա տղես։ Ասենք ինքը իմ աչքի լույսն ա, ուզում եմ, որ կողը մեր ընտանքին համապասխան մեկը լինի։ Բայց տղես թարսի նման գնացե մի հատ գյուղացի աղջկա հետևից ա ընկե, էլ չի ասում որ էտ աղջիկը մեզ համապատասխան չէ, մենք բարձր մարդիկ ենք․

Սաղ օրը հետը կռիվ էի անում, բաշց երկու ոտը մի կոշիկի մեջ էր դրե, ինձ ասում ա կբերեմ կծանոթացնեմ նոր կհասկանաս, թե ինչ սխալ ես մտածում։ Երեկ էտ աղջիկը մեր տուն էր եկե, խոսքը մեր մեջ ասեմ, որ շատ էլ լավ երեխա էր։ Իրան ընենց զուսպ ու հավաք, հավեսով ու խելոք պահեց, որ շշմել էի, ես հլը ինձ ծանոթ ջահել աղջիկներից ըտենց բան չէի տեսե։

Հիմի տարակուսանքի մեջ եմ, մեկ ասում եմ համաձայնվեմ տղուս ընտրության հետ, բայց մյուս կողմից էլ բա ընկերուհիներս ինձ ինչ կասեն։ Երեսով կտան, թե մենք հարուստ ենք, բայց գնացե հասարակ աղջիկ ենք հարս բերե։ Ասենք մարդս էտ աղջկան հավանելա, իրա համար մեկ ա թե ուրիշները ինչ են խոսում, բայց ես սենց չեմ կարա ապրեմ, բա ոնց եմ մեր ընտանիքի բարեկամների հետ շփվելու։