19 տարի հորս չեմ տեսել. ես դեռ ծնված չեմ եղել, երբ հայրս լքել ա մորս. հիմա հայրս հայտնվել ա ու խնդրում ա, որ իրեն ընդունեմ. տեսեք ինչ արեցի

Ես առանց հոր եմ մեծացել: Հայրս ու մայրս մի քանի ամիս հանդիպել են, հետո պարզվել ա, որ մայրս երեխայի ա սպասում: Երբ հայրս իմացել ա այդ մասին, ուղղակի անհետացել ա՝ մենակ թողնելով մորս: Նա նույնիսկ հետո չի էլ հետաքրքրվել՝ իմանալու համար՝ իր երեխան ծնվեց, թե ոչ: Մայրս ինձ մենակ է մեծացրել՝ հանդուրժելով հասարակության ծաղրն ու պիտակներն այն մասին, որ ինքն անբարոյական է: Մի խոսքով ես ու մայրս դժվար ճանապարհ ենք անցել:

Ինձ ամբողջ կյանքում բակի երեխաները ծաղրել են, որ հայր չունեմ ու իսկ նրանց ծնողներն էլ բամբասել են մորս հետևից: Մի խոսքով մենակ ես ու մայրս գիտենք՝ ինչ ենք քաշել: Ու այսքանից հետո հայտնում է մի տղամարդ, ով ասում է, որ իմ հայրն է ու ցանկանում է, որ ես իրեն ընդունեմ: Բիոլոգիապես այո, նա իմ հայրն է, բայց ես նրա հետ կապ չունեմ: Ես նրան չեմ ճանաչում, նա ինձ օտար է:

Ես նայեցի այդ մարդու աչքերի մեջ ու ասացի.

— Գիտեք ես ձեզ չեմ կարող ընդունել, դուք ինձ օտար եք, ասեմ ավելին, մեր հարևան Կարեն ձյաձյան ինձ ավելի հարազատ ա, քան դուք, որովհետև ես որ ընկել ու ոտքս կոտրել էի, ինքն ինձ արագ հասցրեց հիվանդանոց: Իսկ դուք ո՞վ եք: Մարդ ով 20 տարի ապրել ա իր համար, հիմա հայտնվել ու ուզում ա պատրաստի աղջիկ ստանա: Կներեք, ես մենակ մայր ունեմ, ով տառապելով ինձ մեծացրել ա ու ամբողջ կյանքում ես երախտապարտ եմ լինելու միայն նրան: Իսկ դուք ուղղակի անծանոթ տղամարդ եք: Այլևս ինձ հետ հանդիպում չփնտրեք: