Հետո էլ ասում են՝ տղա ունեցեք․ Միլիոնատեր տղես հոր հուղարկավորությանը չեկավ, ինձ էլ լրիվ աչքաթող ա արել․ Երեք աղջիկներս չլինեին՝ հիմա կորած էի….

Երբ երեք աղջիկների մայր էի, և որդիս դեռ չէր ծնվել, ողջ բարեկամությունը պնդում էր, որ անպայման մի որդի ունենամ։ Չգիտեմ, թե ինչի համար էին այդքան անհանգստանում ու պնդում, թե տղա ունենալը պարտադիր պայման է, թե դրանով է որոշվելու մեր ընտանիքի ապագան, բայց, ճիշտն ասեմ, մի պահ ես էլ էի էդ մտքին ո ասում էի՝ տեսնես մի օր կլինի՞, որ ես էլ որդի ունենամ։

Աստված կամեցավ և ծնվեց չորրորդ զավակս՝ որդիս։ Մենք մեր ընտանիքի ողջ միջոցները ներդրեցինք նրա զարգացման ու կայացման գործում։ Կրթության տվեցինք, ուղարկեցինք քաղաք, աշխատանքի տեղավորեցինք։

mayr axjik

Էկավ- հասավ ինձ ու ամուսնուս պահելու ժամանակը։ Որդիս նույնիսկ հոր հուղարկավորությանը չէկավ՝ զբաղված լինելու պատճառով, իսկ հիմա էլ անգամ ինձ չի այցելում՝ պատճառաբանելով, թե իբր թե զբաղված է։ Քաղաքում միլիոնատեր է, բիզնեսներ ունի, բայց ոչնչով չի օգնում։

Չգիտեմ՝ ինչ ասել ու անել, մենակ մի բան գիտեմ․ եթե երեք աղջիկներս չլինեին, ես հիմա կորած էի։