Հարս էկածս օրվանից սկեսուրս հա տեսքիս ա կպնում, ասում ա՝ գեշ ես, քո բերած էրեխեն ինչ պետք ա լինի. էն օրն էլ հարևանը սկեսուրիս մոտ ասեց դե հարսիդ տեսքը էն չի, տեսեք ինչ պատասխանեց, խառնվել էի իրար

Հարս էկածս օրվանից սկեսուրս միշտ տեսքիս ա կպել, պահը բաց չի թողել ասելու համար, որ տեսքս էն չի, դաժե մի անգամ ասեց, թե քո բերած էրեխեն ի՞նչ պետք ա լինի, հենա տղես բոյով-բուսաթով, թառլան տղայա, թե քո մեջ ինչ գտավ, տենց էլ չհասկացա:

Ես միշտ նեղվել, վատ եմ զգացել էտ ամեն ինչից, բայց դե աշխատել եմ չպատաասխանեմ, բան չասեմ, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ ճիշտ ա ասում: Էրեխեն էլ ծնվեց ու լավ էր, նման էր ոչ թե ինձ, այլ ամուսնուս:

Էս վերջում էլ մեր կողքի հարևանը սկեսուրիս մոտ ասեց, թե բա դե հարսիդ տեսքը էն չի մի քիչ, սկեսուրս նենց մի հատ էկավ բերանին, որ ես ապշել էի: Ասեց՝ քոնինը որ տեղն ա ի՞նչ, ինչ ասես լսում ենք քո հարսի մասին: Ավելի լավ ա տեսքը մի քիչ էն չլինի, բայց ընտանիքին նվիրված ու մաքուր աղջիկ լինի, քան թե հակառակը:

Էս հարևանը շշկռվեց, չկարաց էլ բան ասեր, հելավ, թողեց գնաց, իսկ ես շշմել էի, թե ոնց սկեսուրս ինձ տենց պաշտպանեց: