Հարսս լավ աղջիկ ա, ամեն ինչ էլ ձեռից գալիս ա, ինձ նեղություն չի տալիս, ինքը իրա հավեսով համ ճաշ ա սարքում, համ լվացք ա անում, համ էլ տներն ա հավաքում։ Համ էլ ես արդեն մեծ եմ, մի քիչ շարժվում եմ ոտերս ուռում են, չեմ կարում քրոջս տուն էլ գնամ, մի քիչ հետը նստեմ խոսամ։ Էս վերջում իմացանք, որ հարսս հղիյա, բայց դե որ հոդերի խնդիր ունեյի, հետը հիվանդանոց չէի գնում։
Երեկ էլ եկավ թե բա էլի պետք ա գնամ ստուգումների, ասի դե հիմա առաջին երեխեն ա, չեմ ուզում մենակ թողեմ, գոնե էս անգամ հետդ գամ։ Ըտենց հասանք տեղ, ստուգեցին, բժիշկն էլ ինձ ծանոթ մարդ էր։ Արդեն ամեն ինչ պրծել էինք, հայ-հայ ա դուրս էինք գալիս, մեկ էլ բժիշկը թևս քաշես, բե բա արի քեզ բան ունեմ առանձին ասելու։ Ես էլ սուս ու փուս գնացի։
Ասում ա հարսդ քեզ խաբում ա, երեկ իմացել եմ, որ երեխու հերը ուրիշ մարդ ա, չէի ասի, որ ընտանիք չքանդեմ, բայց դու իմ համար ուրիշ մարդ ես, չեմ ուզում, որ խաբեության մեջ ապրես։ Շշմել էի,բերանս չեր բացվում, որ մի հատ պատասխան տայի։ Դե ոչ մեկ էլ ըտենց բան չէր սպասի։ Հիմի չգիտեմ էլ տղուս ասեմ, թե չէ, էս խայտառակությանը ես չեմ դիմանա։