Նախորդ ամուսնությունս շատ անհաջող էր։ 10 տարի տանջվել եմ էդ անխիղճի ձեռքը: Օր ու գիշեր միայն արցունքներով էի անցկացնում։ Ոչ ամուսինս, ոչ սկեսուրս ինձ ուշադրություն չէին դարձնում, տանջում էին, աշխատացնում։
Բաժանվեցի, գնացի մերոնց տուն ու էնպես ստացվեց որ մեր հարևանից ամուսնության առաջարկ եմ ստացել ։ Բայց ինքը ինձանից տարիքով մեծ ա ուր արդեն երկու հատ հասուն երեխա ունի, ընդ որում թոռի տեր ա: Մտածում եմ ընդունեմ իրա առաջարկը թե չէ: Մեր հարևանները շատ լավ բաներ են պատմում իրա մասին ասում են որ կնոջը շատ ա սիրել էն էլ ժամանակից շուտ ա հոգին ավանդել:
Հիմա չեմ կարողանում կողմնորոշվել համաձանեմ թե չէ. Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում մենակ մնամ. Մենակ ապրելը շատ դժվար ա, հետո էլ էս տարիքում դժվար ա ամուսին գտնելը.