Գնացի շրթունքներս մեծացրեցի ու եկա տուն. կիսուրս տեսել էր, լեզուն փաթ էր ընկել, հետո ասեց աղջի էս ինչ ես արել. տեսեք ինչ եմ ասել կիսուրիս, որ ինքն էլա ուզում նույնն անի

Փող էի հավաքել ու շուտվանից էի ուզում շուրթերս մի քիչ մեծացնեմ: Վերջապես փողը կար ու գնացի անեմ էտ պրոցեդուրան: Ինչի դա էլա ա խնամք էլի, բոլորն էլ անում են, ես էլ որոշեցի անեմ: Գնացի մեծացրեցի, սիրունացա ու եկա տուն:

Դե առաջին օրն էր, ավելի արտահայտիչ էր, մի քիչ այտուցված էր և այլն: Բայց դե սկեսուրիս աչքից հո չէի վրիպի: Միանգամից տեսավ ասեց, այ աղջի էտ ինչ ես արել բերանդ, էտ լցրե՞լ ես: Ես էլ ասեցի հա, ծավալը մեծացրել եմ: Ասեց տնաշեն, ինչ էր եղել քո ծավալին, եսիմ ինչքան էլ փող ես տվել հաստատ:

Ես էլ գիտեմ կիսւորիս, մի քանի լավ բան, որ ասում ես մանրամասնում ես, միանգամից այլ բանա ասում: Ասեցի՝ այ մամ ջան, մի քանի օրից շատ սիրունա լինելու, ոչ էլ զգացվելու ա: Համ էլ սենց բավականին երիտասարդ ես թվում: Իրան ասեցի նույնիսկ կնճիռները կարա ուղղի էս ձևով ու երիտասարդանա: Մի քիչ էլ որ լցնի շուրթերը ավելի սիրուն կլինի: մի քանի նկարներ ցույց տվեցի մտավ ուղեղը: Ասեց՝ աղջի վայ թե մյուս ամիս ես էլ գնամ անեմ: Կարևորը ինձնից անցավ, կանի չի անի ինքը գիտի: Բայց թե սկեսրայրս կիմանա չէ ինչա անելու, ոչ էլ կթողի: