Ես ամուսնուս ասում եմ՝ «իմ արջուկ», ինքն էլ ինձ ասում ա՝ «իմ կուկլի». դրանից տալս վատանում ա ու ասումա իմ ներկայությամբ ձեզ զուսպ պահեք. ես էլ տեսեք ֆռացի ինչ ասեցի, որ ծպտունը չհելավ

Ես ու ամուսինս իրար շատ ենք սիրում ու դա բոլորի մոտ ցույց ենք տալիս: Ինչ կա դրա մեջ: Ավելորդ ինչ որ բաներ չենք անում ուղղակի շատ ջերմ ու սիրալիր ենք միմյանց հանդեպ նույնիսկ եթե մենակ չենք: Ես կարծում եմ, որ դա լրիվ նորմալա ու պարտադիր չի զույգը մեծերի կամ այլ անդամների ներկայությամբ ձևացնի, թե քուր ու ախպեր են:

Ես ամուսնուս առանց քաշվելու դիմում եմ՝ «իմ արջուկով», ինքն էլ ինձ ասում ա «իմ կուկլիկ»: Կարողա նստած լինեմ ասեմ՝ իմ արջուկ, կոֆե կմես, ինքն էլ ասի՝ դրի կուկլես: Նկատել եմ քանի անգամ, որ տալս մեր տաննա եղել դուրը չի եկել: Սկեսուրիս վրա էլա ազդում հայացքից նկատել եմ, բայց զսպումա իրան: Իսկ տալս նույնիսկ ասումա՝ հա լավ հասկացանք սիրում եք իրար, ձեզ մի քիչ զուսպ պահեք:

Դրա զուսպը որն ա: Ինքն էլ ամուսնացած ա ախր: Որ տենց ասեց, չդիմացա ասեցի՝ այ որ դու ու ամուսինդ էլ իրար սենց քաղցր խոսքեր ասեք, հիմա կուրախանայիր, ոչ թե կնեռվայնանայիր: Ձեն ծպտուն չհանեց: Մնացել էր մեր տան մեջ ասի, ոնց խոսանք իրար հետ: