Փողի համար համաձայնեցի սուրոգատ մայր դառնամ, բայց հիմա երեխուն չեմ ուզում տամ ծնողներին. էնքան անիծեցի, որ չեք էլ պատկերցնի` վերջում ինչ եղավ

Շատ քիչ մարդ կհասկանա, թե ես ինչի սենց քայլի գնացի, բայց որ պատմեմ դուք էլ հասկանաք: Մամաս հիվանդ ա, ու իրա վիրահատության համար ինձ գումար էր պետք, ես հիվանդանոցում էի, որ մի երիտասադ կին մոտիկացավ ինձ ու սկսեց խոսալ հետս: Ես լաց էի լինում, որովհետև չգիտեի մամայի հիվանդանացի ծախսերը ինչով եմ հոգալու ու հրաշք ա տեղի ունենում, էդ կինը ինձ առաջարկումա դառնալ իրանց սուրոգատ մայրը:

Ես համաձայնում եմ, որովհետև գլխիս ուղղակի ուրիշ բան չէր գալիս: Ու ես դառնում եմ, մամային ամսական գումար եմ ուղարկում, ասում եմ, որ աշխատում եմ, դրա համար իրան չեմ գնում տեսնելու, բայց իմ գլխին մի ուրիշ բանա գալիս: Ես երեխու հետ շատ կապվել էի, ու չէի ուզում իրանց տայի երեխուն, բայց չէի կարա, որովհետև համ փողս չէին տա, համ էլ ես երեխուն չէի կարա պահեի: Բայց նենց բանա հետս լինում, որ ես ուղղակի չէի պատկերցի երբեք:

Մորս վիրահատում են իմ հղիության 8-րդ ամսում, շատ լավ էր ամեն ինչ անցել, ու ես էլ շուտով ծննդաբերում եմ: Ու ուղղակի ուզում էի վերցնեի երեխուն ու գնայի, բայց նենցա ստացվում, որ երեխու մերը թողնում ու փախնումա սիրածի հետ երկրից ու երեխու պապան ինձ խնդրումա, որ մնամ ու որպես դայակ աշխատեմ: Իմ համար էդ ուղղակի հրաշք էր: Հա երեխեն կմեծանար առանց մայր, բայց ես խոստացա, որ դրա պակասը ինքը երբեք չի զգա: Հիմա համ փող կունենամ, համ էլ երեխու կողքը կլինեմ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*