Մարդս 60 տարեկան ա, նոր որոշելա սեր-սեր խաղա. մեր տանը ապրող ուսանողուհուն ասումա հոր պես եմ նայում, բայց սրանց մեջ հաստատ մի բան էն չի

Մարդս 60 տարեկան ա ու նոր-նոր սկսելա սեր-սեր խաղալ: Չեմ հասկանում, ինձ ասումա, որ իրա մեջ էներգիան նոր եռում ա, որ կյանքում շատ բան չի հասցրել վայելի ու հիմա ուզումա դրա տեղը հանի: Չեմ հասկանում իրան ուղղակի, բայց հիմա նենց բանա եղել, որ ես վապշե եմ շոկի ենթարկվել:

Ուրեմն մեր տանը վարձով մի աղջիկա ապրում, շատ երիտասարդ, սիրուն ու հաճելի աղջիկա, ուսանողուհիա ու վարձով մեր տանն ա մնում ու մենք ահագին լավ ենք իրար հետ, բայց էս վերջերս ինքն ու մարդս տենց ինչ-որ մոտիկացել են: Աղջիկն ասումա, որ առանց հայր ա մեծացել ու միշտ էդ հայրական ուշադրություն կարիքը ունեցալա, հիմա մարդս իրան էդ տալիսա, շատ հոգատար ու ուշադիրա իրա նկատմամբ:

Բայց իրանց մեջ արդեն ես շատ տարօրինակ բաներ եմ նկատել, որ տունը չեմ լինում, սրանք դաժե իրար հետ սենյակում են լինում, նստած խոսում են գիրք են նայում, եսիմ ինչեր են անում, բայց ինչ գործ ունի էդ ջահել աղջիկը ուրիշի սենյակում: Ես սրանց ուշադիր հետևում եմ, եթե հանկարծ մի վատ բան նկատեցի, հաստատ երկուսին էլ տնից դուրս կհանեմ:

Опубликовано в