Կնգաս տնից դուրս եմ արել, ուզում էր մորս խփեր, ես ոնց կարամ էտ ամենը հանդուրժեմ․ երեխեքիս էլ չգիտեմ ինչ ասեմ, հլը փոքր են չեն հասկանա

Յոթ տարի խաբված եմ ապրել ժողովուրդ ջան։ Ընենց աշխարհում ենք ապրում, որ չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Կնիկս հասարակ ընտանիքից ա, լավ ենք եղել իրար հետ, բայց ինքը առանց մի վայրկյան մտածելու ինձ դավաճանեց։ Մեր նոր հարևանը աչքիս դուրը շատ էր եկել, դրա համար էլ չդիմացավ, միանգամից վազեց մոտը։ Չի էլ ամաչում, բա երեխեքը ինչ են մտածելու իրանց մոր մասին։

Էս սաղ քիչ էր մի հատ էլ մորս էր հասել, ուզում էր մորս խբեր, մորս վրա գոռում էր, ընենց տպավորություն էր, որ իրա տան աշխատողն ա։ Ամեն անգամ սիրտս ցավում էր, որ տենում էի, մերս գնում իրա սենյակում լաց ա լինում։ Հետո, որ իմացա կնգաս դավաժանության մասին էլ ավելի կատաղեցի ու իրան տնից դուրս եմ արել։ Երեխեքս են մեղկ, հլը շատ փոքր են, չեմ կարա ամեն ինչ բացատրեմ։

Հատկապես փոքրը ամեն անգամ գալիս մոր մասին ա հարցնում։ Շատ տունը չեմ մնում, որ էտ հարցաքննությունից խուսափեմ, մերս ա երեխեքին պահում, ես էլ աշխատում եմ, որ իրանք ոչ մի բանի պակաս էլ չունենան։ Ժամանակի հետ ամեն ինչ էլ իրա տեղը կնկնի։ Ընենց ա իմ որոշումը վերջնական ա, ես չեմ կարա ապրեմ ընենց մարդու հետ, ով նամուս, պատիվ ու արժանապատվություն չունի

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*