+41. Սուրենյանը և ԱԻՆ-ը շտապ հայտնում են․ Զգուշացեք․ Սպասվում է անոմալ․․․ Մեզ միայն սա էր պակաս

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Опубликовано в