Քթիս պատճառով բաժանվեցի նշանածիցս, տեսեք թե ապագա սկեսուր մայրիկս ինձ ինչ էր ստիպում անել. ես էլ ոչ մի վարկյան չեմ փոշմանում իմ արածից.

Արդեն 5 տարի ա ընկերություն եմ անում մի հատ տղայի հետ որը վերջերս դարձավ նշանածս: Մեր մեջ ամեն ինչ կարգին էր, իրա հունով գնում էր մինձև էն պահը երբ ապագա կիսուրս ասեց որ քիթս մի քիչ մեծ ա ու վիրահատության կարիք ունի:

Անկեղծ ասած ես երբեք չեմ մտածել էդ մասին, իմ քիթը իմ համար շատ սիրուն էր, ու որ հիմա տեսնում եմ էն տափակացրած ու լղոզած քթերը ուղակի սիրտս խառնում ա ու, ես մի այլ տեսակի հպարտությամբ եմ նայում հայելու մեջ որ ես մյուսների նման չեմ այլ յուրահատուկ եմ և բնականից գեղեցիկ:Հիմա նշանածիս գլուխը մտցրել ա որ պետք ա անպայման վիրահատվի, նա էլ նստել ա ականջիս թե գնանք վիրահատենք որ մինչև ամուսնությունը սիրուն քիթ ունենաս: Այ մարդ չեմ ուզում հո զոռով չի:

Համբերությունս էն ժամանակ հատեց երբ նշանածիս մաման առանց ինձ տեղյակ պահելու հիվանդանոցում հերթագրվել էր կոնսուլտացիայի համար: Ու մի հատ էլ վրաս մունաթ ա գալիս դու չէս մտածում քո գեղեցկության մասին ես եմ մտածում: Ես էլ հենց էդ նույն օրը նշանիս մատանին հետ տվեցի ու բնշանածիս էլ ասացի որ ինձանից հեռու մնա, քանի որ ինքը չի գնահատում ու սիրում ինձ այնպիսին ինչպիսին որ ես կամ: