Այսօր Վանաձոր քաղաքի բնակիչը դիմել է Օragir.News-ի խմբագրություն՝ հայտնելով, որ օգտագործման համար ոչ պիտանի հերթական անորակ սննդամթերքն է գնել Վանաձորի խանութներից մեկից:
Քաղաքացին նշում է, որ գնումն այս անգամ կատարել է Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 73-1/1-2 հասցեում գործող «Ծիրան» սուպարմարկետից: Տանը «Լոռի Մարիաննա» պանիրը կտրելիս հայտնաբերել է մթերքը բոլոր կողմերից պատող սև խորքային կետեր:Բնակչի մատնանշած արտաքին որակական նշանները երևում են նրա ուղարկած լուսանկարներում

Ենթադրյալ փտած ապրանքի վերաբերյալ դիմումն Oragir.News-ն արդեն իսկ փոխանցել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)՝ վերջինիս վերահսկողական գործառույթի սահմաններում խնդրով զբաղվելու և սննդամթերքի անվտանգության հետ կապված օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Դիմումի պատասխանը ստանալուն պես՝ այն ևս կհրապարակենք