Ժողովուրդ ջան մարդ ու կին աշխատում ենք, ապրում ենք կիսուրիս հետ, երեխեքս տանը չեն ամեն մեկը իրա գործերով ա աշխատանք դաս, ամբողջ օրը կիսուրս հիմնականում մենակ ա մնում կամ էլ հարևանների հետ ա շփվում մինչև մենք տուն ենք գալիս: Հիմա էն օրը մարդիս բողոքում ա ասում ա քո կնգա գործերը ով պիտի անի ես պետք ա իրա տեղը ամանները լվամ ու տները մաքրեմ: Ես էլ ասեցի էս ամսվա երկուսիս աշխատավարձը կհավաքենք ու մի հատ աման լվալու մեքենա կառնենք
, որ ոչ դու նեղվես ոչ էլ ես: Համել էդ շատ պետքական իրա ա ամեն տան մեջ էլ պետք ա լինի: էն էլ կիսուրս մի հատ նենց կռիվ սարքեց թե բա դու չես կարում քո տան մի քանի ամանը լվաս էդքան փող պետք ա տաս դրան: Բա դու էլ ինչ կին ես, քեզ ինչի համար են հարս բերել, բա քո արած գործի անունը ինչ դնենք: Ինձ էնքան վիրավորական բաներ ասեց որ սկսեցի լացել էսքան իմ արածի դեմը ոնց ա ինքը ինձ տենց բաներ ասում, ես ամեն ինչ անում եմ որ իրա համար լավ լինի ինքը չհոգնի, իսկ պատասխանն էլ էս ձևով եմ ստանում.