Այ ժողովուրդ ջան արդեն չգիտեմ ինչ անեմ։ Էս էլ արդեն որերորդ դեպքնա, գալիս են աղջկաս ուզելու, կամ տղու հերնա վրես աչք դնում, կամ էլ հենց տղեն։ Հա բան չունեմ ասելու տեսքով կին եմ, խնամված, ցանկալի։ Բայց դե հո կրակը չենք ընկել։ Խեղճ երեխիս բախտին քարա քցած չեմ հասկանում։ Արդեն չգիտեմ ինչ անեմ։ Էսքան ժամանակ մի նորմալ մարդ մեզ չի հանդիպել, երեխես շատա նեղվում, ասումա՝ ես աչքիս տունն եմ մնալու։ Ես էլ, որ տեսնում եմ ոնցա նեղվում ավելի եմ նեղվում։ Ուֆֆ չգիտեմ, մի խորհուրդ տվեք։
Ժողովուրդ ջան մարդ ու կին աշխատում ենք, ապրում ենք կիսուրիս հետ, երեխեքս տանը չեն ամեն մեկը իրա գործերով ա աշխատանք դաս, ամբողջ օրը կիսուրս հիմնականում մենակ ա մնում կամ էլ հարևանների հետ ա շփվում մինչև մենք տուն ենք գալիս: Հիմա էն օրը մարդիս բողոքում ա ասում ա քո կնգա գործերը ով պիտի անի ես պետք ա իրա տեղը ամանները լվամ ու տները մաքրեմ: Ես էլ ասեցի էս ամսվա երկուսիս աշխատավարձը կհավաքենք ու մի հատ աման լվալու մեքենա կառնենք, որ ոչ դու նեղվես ոչ էլ ես: Համել էդ շատ պետքական իրա ա ամեն տան մեջ էլ պետք ա լինի: էն էլ կիսուրս մի հատ նենց կռիվ սարքեց թե բա դու չես կարում քո տան մի քանի ամանը լվաս էդքան փող պետք ա տաս դրան: Բա դու էլ ինչ կին ես, քեզ ինչի համար են հարս բերել, բա քո արած գործի անունը ինչ դնենք: Ինձ էնքան վիրավորական բաներ ասեց որ սկսեցի լացել էսքան իմ արածի դեմը ոնց ա ինքը ինձ տենց բաներ ասում, ես ամեն ինչ անում եմ որ իրա համար լավ լինի ինքը չհոգնի, իսկ պատասխանն էլ էս ձևով եմ ստանում.