Ընկերներով արշավի էինք գնացել, շատ ենք սիրում ժայռեր մագլցել, անտառների միջով տարբեր փորձություններ հաղթահարել։ Մի քանի ընկերներ կան, որոնոց հետ աշխարհի ծայրն էլ գնամ հաստատա չեմ ձանձրանա։ Ամեն կիրակի կարծես մեզ համար մի լուրջ փորձություն լինի։
Գոռաց փախեք, չէինք հասկանումինչից փախնենք, նորից գոռաց փախեք, արջը մեր հետևից ա գալիս։ Դուք պատկերացնում եք այդ խիտ անտառում ինչ տիպի էինք մենք վազում։ Մի պահ շրջվեցի հետ տեսա, որ արջը թաթը գցել ա ընկերուհուս շորին։ Հասանք փայտերով մի կերպ ընկերուհուս փրկեցինք ու
դարձյալ վազեցինք, որ փրկվենք։ Սարսափելի ապրումներ եմ ունեցել այդ օրը, որ երբեք չեմ մոռանա։ Գնացել էինք Տավուշ, դե էնտեղի բնությունը մի շքեղություն ա։ Բարձրացել էինք անտառի խորքը, երբ շրջվեցինք ու տեսանք, որ մեր ընկերներից մեկը չկա։ Մեր դիմաց անդունդ կար։ Պատկերացնում եք այդ պահին
ինչ կարող էր անցնել մեր մտքով։ Մեկ էլ գոռոց լսեցինք։ Շրջվեցինք այդ կողմ ու տեսնենք մեր ընկերներից մեկը շնչակտուր վազում ա։