Բարեկամներս երկու հարսներիս էլ չեն սիրում, գալիս տանս մեջ բամբասում են իրանցից. ես էլ տեսեք էդքանից հետո ինչ պատասխան տվեցի իրանց ու շատ էլ ճիշտ արեցի

Երկու հարս ունեմ, մեկը արդեն երկու հրաշք թոռա ինձ պարգևել, մյուսն էլ հլը մի տարիա ամուսնացելա տղուս հետ: Երկու տղերքս էլ հարսներիս վերցրել են գնացել են առանձին ապրելու, լավ են արել, առանձին ընտանիք են, պիտի իրանցը ստեղծեն, իրանցը ունենան:

Հարսներիցս չեմ բողոքում, ոսկի աղջիկներ են, երկուսին էլ սիրում եմ, գալիս գնում են, որ պետքա լինում, ինձ օգնում են, մեկ մեկ էլ գալիս են մեզ հետ են մնում, կամ էլ լինումա, ես եմ գնում մնում, դե էդ հիմնականում մեծ տղուս տուն, գնում եմ թոռներիս տեսնում: Մի խոսքով ես հարսներիցս չեմ բողոքում, բայց բարեկամներ ունեմ, որ սաղ օրը պարապ են, միշտ բամբասում են սրա նրանից: Ուշադրություն չէի դարձնում, բայց էս վերջերս գալիս են առանց ամաչելու հարսներիցս են բամբասում, երևի գիտեն, թե պիտի նստեմ իրանց բողոքեմ:

Էն օրը էլի եկել են տունս կոֆե խմելու, սկսել են երկու հարս ունես, մեկը գոնե չմանց հետդ ապրելու, բա գիտես ինչեր են խոսում, հեչ լավը չեն, սենց նենց, թե ասա ձեզ ինչ, իմ հարսներն են, չդիմացա, ասի եթե պիտի գաք հարսներիցս բամբասեք, ավելի լավա չգաք, իմ հարսներն են, ես իրանցից գոհ եմ, կարևորը տղաներիս լավ են նայում, մնացածը արդնե ձեր գործը չի: