Մենք գյուղում ենք ապրում ու շատ քիչ ա լինում, որ գնում ենք քաղաք: Աղջիկս էլ ինձ միշտ լսող ու ենթարկվող ա էղել, ուր գնացել ա, ինձ ասել ա դրա մասին, ուշ տուն չի էկել ու զանգերիս էլ միշտ պատասխանել ա:
Էրեկ գնացել էր ընկերուհու տուն ու չկար մինչև գիշերվա 2-ը: կոտորվեցի զանգելով, հնար չկար, չէր պատասխանում, ընկերուհուն էլ զանոգւմ եմ, ասում ա՝ շուտ ա դուրս էկել մեր տնից ու վաղուց պետք ա հասած լիներ:
Մի կերպ դիմացա մինչև գիշերվա 2-ը ու ինչ ասես անցավ մտքովս, մինչև որ մ հատ անծանոթ տղամարդ իրան բերեց տուն ահավոր վատ վիճակում՝ լացած, ճղճղված շորերով: Պարզվում ա՝ էրեխես ավտոյի տակ ա ընգել:
Ով որ քցել ա տակը, փախել ա, էս մարդն էլ օգնել ա, հիվանդանոց ա տարել, ընդեղ առաջին բուժօգնություն են ցույց տվել, բայց փառք Աստծուն, ասել են որ լուրջ բան չկա:
Բայց ինքը ահավոր վախեցած ու վատ վիճակում ա: Չգիտեմ հիմա, թե ինչ անեմ, ոնց օգնեմ էրեխուս; Ինքն իրան նման չի: