Ուղևորները վարորդներին նենց քամահրանքով են վերաբերվում, ոնց որ թե իրանք են, որ կան։ վարորդ լինելը տենց որ այլ սորտի մարդ լինե՞լ ա նշանակում, չեմ հասկանում։
Գլուխ գովալ չլինի, բայց էդ իրենց բարձր դասողներից շատ շատերն ինձանից պակաս ու ցածր բարձրագույն կրթություն ունեն հաստատ։ Որ լռում եմ, չի նշանակում, թե խելք չունեմ։
Երբեմն երբ որ կանգառից դուրս կանգա են պահանջում, մերժում ես, նենց են սկսում մուննաթ գալ, կարծես թե դու ես հորինել էդ կանոնները։ Մեկ- մեկ էլ լինում է, որ մարդիկ իրոք վատ հոգեվիճակում նստում են ավտոբուս ու սկսում մյուսների հետ կռիվ անել․ դե արի ու գլուխ հանիր։
Էլ չասեմ պատուհանները բացել- փակելու մասին շարունակ կռիվներն ու վեճերը, կտրուկ արգելակելիս հնչող բողոքները։
Մի խոսքով՝ չգիտեմ, թե ինչ անեմ, արդեն հիասթափվում եմ էս կյանքից, ոչ միայն գործից, որովհետև արդեն չեմ հավատում, որ էս երկրում իրոք մարդկություն մնացել ա։